«Արթնացրու քո մեջ ապրող հանճարին» /”Разбуди в себе гения”/ թեմայով վարպետության դասը

26-04-2017 18:30   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 26-ին՝ ժամը 18։30-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա «Արթնացրու քո մեջ ապրող հանճարին» /”Разбуди в себе гения”/ թեմայով վարպետության դասը, որը վարելու է անձնական աճի և հաջողության ոլորտում փորձագետ-քոուչ, կիրառվող լավագույն փորձի և գրքերի հեղինակ Նիկոլայ Լատանսկին։
 
Լատանսկին լեգենդար Ջեկ Քենֆիլդի («Գաղտնիք» ֆիլմից) աշակերտն է եղել, հիմա արդեն նաև նրա մտերիմ ընկերը: 2007թ. նա հիմնադրել է «Իրական հաջողություն» ակադեմիան, որն այժմ աշխարհում համարվում է լավագույն իրական հաջողություն սովորեցնող ակադեմիաներից մեկը:
 
Լատանսկին Երևան է այցելում «Արթնացրու քո մեջ ապրող հանճարին» խորագրով աշխարհի շրջագայության շրջանակներում, որը սկսել է ապրիլի 4-ից և տևելու է մինչև մայիսի 20-ը։ Մինչ Հայաստան այցելելը նա արդեն վարպետության դասեր է անցկացրել Նյու-Յորքում, Բելառուսում, Լիտվայում։ Հայաստան այցից հետո նա աշխարհի շրջագայությունը շարունակելու է Վրաստանում, Բուլղարիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրներում։
 
Երեք ժամ տևողությամբ վարպետության դասի ընթացքում նախատեսվում են մոտիվացիայի խթանման, կյանքում առաջ շարժվելու, նախաձեռնողականության, անձնական կյանքում դրական փոփոխություններին ուղղված պրակտիկ մեթոդների վերհանում։
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից