Ցուցահանդես` «Այդ հեռու, մոտիկ միջնադարը...» խորագրով

21-03-2017 15:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Մարտի 21-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Այդ հեռու, մոտիկ միջնադարը...» խորագիրը կրող ցուցահանդեսը: 
 
Ցուցահանդեսում ներկայացվելու են հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանների լուսանկարներ, ժամանակակից եկեղեցաշինության նախագծեր, մանրակերտեր և այլ նյութեր: 
 
Ներկայացվելու է նաև նկարիչ Ռ. Ղևոնդայնի ստեղծած Անի մայրաքաղաքի համայնապատկերը: 
«Այդ հեռու, մոտիկ միջնադարը...» այցելուների համար բաց է լինելու մինչ 2017 թ. ապրիլի 30-ը:
 
Հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3 (մուտքը` մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի կողմից):
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից