Ծնվել է հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Աթանես Սենալը


23-05-1909   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

 

1909, մայիսի 23-ին Գետաշեն գյուղում ծնվել է հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Աթանես Սենալը (Աթանես Սարգսի Նալբանդյան):
 
Ծնվել է Գետաշեն գյուղում։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ուսումնարանը, ապա Երևանի համալսարանի բանասիրականֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Բաքվի մանկավարժական ուսումնարանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։
 
Ադրբեջաներենից հայերեն է թարգմանել Սամեդ Վուրղունի, Սուլեյման Ռուստամի, Մահմեդ Ռահիմի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Բաքվում 1970թ. մայիսի 13-ին։
 


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից