Ծնվել է գուսան Շերամը


20-03-1857   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1857 թվականի մարտի 20-ին ծնվել է հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Կարապետի Տալյան):


Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) քաղաքում: Փոքրիկ Գրիգորն օրվա մեծ մասը անցկացրել է հոր` Կարապետի սրճարանում, որը աշուղների հավաքատեղի է եղել: Հոր մահից հետո հազիվ գրաճանաչ Գրիգորը աշխատել է` որպես ատաղձագործի, վաճառողի, ապա` հյուսնի աշակերտ: Պատանի հասակում սովորել է ոչ միայն նվագել, այլեւ երաժշտական գործիքներ պատրաստել: Նա մի եռյակ է կազմել եւ ելույթներ է ունեցել Բաքվում, Երեւանում, Թիֆլիսում եւ ուրիշ այլ քաղաքներում:

1914թ. Բաքվում Գրիգորի ելույթը լսելուց հետո բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, որպես մետաքսի պես նուրբ երգեր հորինողի, նրան կնքել է Շերամ անունով: Ի դեպ մինչ այդ Բաքվում մի ուսուցիչ էր ապրում, ով նույնպես կրում էր Շերամ մականունը: 1904թ. Բաքվում լույս է տեսել այդ ուսուցիչ Շերամի ,Սիրո զոհորե պոեմը, որ հաճախ մատենագրության մեջ շփոթում եւ վերագրում են գուսան Շերամին:

1900թ. լույս է տեսել նրա առաջին երգ-բանաստեղծությունը` ,Պարտեզում վարդ է բացվածե, Ալեքսանդր Մխիթարյանի կազմած ,Խաղեր ու Տաղերե հատընտիրում:

1907թ. Գյումրիում հրատարակվել է նրա ,Սեր եւ Կռիվե երգերի ժողովածուն:

1936թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:

1938թ. հուլիսի 3-ին անվանի գուսանը մահացել է Երեւանում:

Նրա հայտնի ստեղծագործություններից են.


ՀՊԱՐՏ ԿԱՑ

ՄԵՐ ԲԱՆԱԿԸ

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԳԸ

ՕԼՈՐ-ՄՈԼՈՐ

ԼՈՒՍՆՅԱԿԸ ՑՈԼԱՑ ԳՆԱՑ

ՊԱՐՏԵԶՈՒՄ ՎԱՐԴԵՐ ԲԱՑՎԱԾ

ՍԻՐՈՒՆՆԵՐ

ԶՈՎ ԳԻՇԵՐ

ԴՈՒ ԻՄ ՄՈՒՍԱՆ ԵՍ

ՇՈՐՈՐԱ

ՍԵՐ ԻՄ, ՍԻՐՈՒՆ ԵՍ

ԾԱՌԵՐԸ ԾԱՂԿՈւՄ ԵՆ, ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ

ԱՆՋԻԳՅԱՐ ՅԱՐ

ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԸԴ

ԱՉՔԴ ԽՈՒՄԱՐ

ՓՆՋԼԻԿ-ՄՆՋԼԻԿ

ՔԵԶԱՆԻՑ ՄԱՍ ՉՈՒՆԻՄ

ՍԱՐԵՐ, ԿԱՂԱՉԵՄ

ԻՆՔԴ ԱՆՈՒՇ

ՀԱԼԱԼ ԷՐԱ

ՆԱԶ ԱՂՋԻԿ

ԱՐԴԵՆ ՄՈՒԹՆ ԸՆԿԵԼ Է

ԵՐԿԻՆՍ ԱՄՊԵԼ Է

ՄԻ ԲԱԼԱ Է

ԷԼԻ ԷՍՕՐ ՍԻՐՏՍ ԿՈՒԼԱ

ՈՎ ՈՐ ԽԵԼՔ ՈՒՆԻ (ԱԾԵՑԵՔ ԹԱՌԸ)

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից