1965թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի առթիվ Երեւանում առաջին անգամ տեղի է ունեցել բողոքի ցույց


24-04-1965   |   |  

1965 թ. - Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի առթիվ Երեւանում առաջին անգամ (24 ժամ տեւողությամբ) տեղի է ունեցել հայ ժողովրդի միասնությունն արտահայտող բողոքի ցույց, որին մասնակցել է շուրջ 1 միլիոն մարդ: Ցուցարարները Խորհրդային Միության կառավարությունից պահանջել են ճանաչել եւ դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունը, Հայաստանի մայրաքաղաքում կառուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից