1964 թ. դեկտեմբերի 22-ին վախճանվել է ականավոր գրող Մովսես Արազին


22-12-1964   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

1964 թ. դեկտեմբերի 22-ին Երեւանում վախճանվել է ականավոր գրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մովսես Արազին (Մովսես Մելիքի Հարությունյան): Նա ծնվել է 1878 թվականին Վրաստանի Շուլավեր գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Շուլավերում, ապա Թիֆլիսի ռեալական դպրոցում: Մովսես Արազին 1899-ին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: Ձերբակալվել է ուսանողական հեղափոխական ցույցերին մասնակցելու համար: 1906-ին «Մուրճ» ամսագրում տպագրվում է նրա աաջին պատմվածքը` «Դոն Կարապետի արշավանքը դեպի Կղերստան»: 1914-ին Հակոբ Հակոբյանի հետ հրատարակել է «Կարմիր մեխակներ» եւ «Բանվորի ալբոմ» ժողովածուները:


 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից