1997թ. օգոստոսի 30 - Վախճանվել է կինոռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանը


30-08-1997   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

1997թ. օգոստոսի 30 - Վախճանվել է կինոռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանը: (Ծնվ. 1927 թ.):

Ծնվել է 1927 թվականին Նոր Բայազետում (Կամո): Հայրը եւ հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում: Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը գրում է. «Առաջին մասնագիտությունը, որ շապիկի պես կպել էր Դովլաթյանի մարմնին, դերասանն էր»: Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվում է Երեւան, Դովլաթյանը սովորում է Գորկու անվան դպրոցում, ուր մշտապես գործող թատերական խմբակ կար:
Միշտ երազել էր ընդունվել Սունդուկյանի անվան թատրոնը: Երազանքն իրականություն է դառնում եւ նա ընդունվում է մայր թատրոնի դերասանական ստուդիան (ղեկավար` Արմեն Գուլակյան):

10 տարի հետո Դովլաթյանն ընդունվեց համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժինը: Կինոաշխարհում Դովլաթյանը դրսեւորվեց որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ: Նրա բոլոր կինոնկարներում (,Առավոոտյան գնացքներե, ,Բարեւ, ես եմե, ,Սարոյան եղբայրներե, ,Երեւանյան օրերի խրոնիկաե, ,Ապրեցեք երկարե, ,Մենավոր ընկուզենինե) հատվում են ազգային էության երեք հիմնական արժեքներ` սեր, հիշողություն, հայրենաբաղձություն:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից