Ծնվել է եկեղեցական, քաղաքական եւ մշակութային գործիչ, հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը


29-09-0348   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

348թ.սեպտեմբերի 29 -ին ծնվել է եկեղեցական, քաղաքական եւ մշակութային գործիչ, հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւը:

Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, Ներսես Մեծի որդին է: Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում: Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի: 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է 439 թ. սեպտեմբերի 7-ին, Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից