Նոյեմբերի 19-ին Հայկական կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կորպուսի կոմիսար` Դրոն


19-11-1917   | Հայաստան  |  Իրադարձություններ

1917 թվականի նոյեմբերի 19-ին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարի հրամանով Հայկական կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, Հայոց ազգային խորհրդի պահանջով կորպուսի կոմիսար է նշանակվել Դրոն: Սկզբում կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիաներից` չորսական գնդերով: Առաջին դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Մ.Սիլիկյանը (1862-1937), երկրորդինը` գեներալ Մ. Արեշյանը: Կորպուսից զատ կազմակերպվել է Հայաստանի Երկրապահ դիվիզիան, որի հրամանատար է նշանակվել Անդրանիկը:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից