1915 թվականի նոյեմբերի 20-ին ծնվել է գրող Սերո Խանզադյանը


20-11-1915   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1915 թվականի նոյեմբերի 20-ին Գորիսում ծնվել է գրող Սերո Խանզադյանը: Սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ավարտել է 1934 թվականին, զբաղվել ուսուցչությամբ: 1950 թ. առանձին գրքով լույս է ընծայել «Մեր գնդի մարդիկ» վեպը, որին հաջորդել է «Հողը» վեպը: 1961 թ.-ին հրատարակել է «Քարանձավի բնակիչները» եւ «Մխիթար Սպարապետ» հայտնի վեպը, իսկ 1966 թվականին` «Մատյան եղելությանցը»: Երկերից մի քանիսը թարգմանվել եւ լույս է տեսել ռուսերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, արաբերեն: Սերո Խանզադյանը պարգեւատրվել է մի շարք շքանշաններով: Վախճանվել է 1998 թվականին:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից