Նոյեմբերի 22-ին ծնվել է ռազմական գործիչ Դանիել բեկ-Փիրումյանը


22-11-1861   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1861 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Խաչեն գավառի Նախիջեւանիկ գյուղում ծնվել է ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի ընդհանուր հրամանատար Դանիել բեկ-Փիրումյանը: Հովհաննես Բաղրամյանը բարձր է գնահատել Փիրումյանի զորավարական արվեստը: Նա ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը: Զինվորական ծառայությունը սկսել է 1881-ից 13-րդ լեյբգվարդիական Երեւանյան գնդում: 1881-83 թթ. սովորել է Թիֆլիսի հետեւակային յունկերական ուսումնարանում:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ժամանակ Դանիել բեկ-Փիրումյանը կռվել է Կովկասյան ռազմաճակատում: 1918 թվականին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել է զորաջոկատի ընդհանուր հրամանատար, ռազմաճակատի կենտրոնական հատվածում ջախջախել ու հետ է մղել թուրքերին: 1919-1920 թվականներին եղել է Կարսի պարետ: Դանիել բեկ-Փիրումյանը պարգեւատրվել է ռուսական շքանշաններով եւ Գեորգիեւյան անվանական զենքով: 1921 թվականին գնդակահարվել է բոլշեւիկների կողմից Ղարաքիլիսայում:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից